| Biography |
|
Ալիս Թաշչյան - ծնվել է 1982թ. մարտի 6-ին Երևանում: Ապրել է շրջադարձություններով մեգա հարուստ մանկություն, այնուամենայնիվ` ուրախ, բայց իրադարձություններից շատերը հարատև հետք են թողել հիշողություններում. 20-րդ դարի վերջ - 21-րդ դարի սկիզբ` երկպատմական դարաշարջան. Խորհրդային Հայաստան` Մարքս-Էնգելս-Լենին եռուտոպիա գաղափարով դաստիարակված մի երկիր` ի ներքո Սովետական Միության: Երկիր, որ սնուցված էր կոմունիստական կույր հավատարմությամբ, բայց հետո տեսել է հիասթափություն, սովետի փլուզում... Երկրորդ փուլում` ազատ-անկախ Հայաստան, սակայն` գործազրկություն, չարություն, խելագարություն, 189 հատ քաղաքական կուսակցություն, Ազգային Ժողովի տոտալ գնդակահարում, ընդարմացում, անտարբերոթյուն...
1988-92թթ ղարաբաղյան շարժման թեժ տարիներին տեղափոխվել է ընտանիքի հետ Արցախ, որտեղ էլ սովորել է առաջին միջնակարգ դպրոցում: 1992թ-ին` երկար սպասված վերադարձ Երևան, որտեղ 1999թ ավարտել է հանրակրթական դպրոցը` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հետ համատեղ:
Գրելու նկատմամբ պոետիկ սերն արտահայտվել է դեռ դպրոցի տարիներին, որից հետո 1999-2004թթ սովորել եվ ավարտել է Երևանի Բրյուսովի անվ. Լեզվաբանական Համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգելերեն-իսպաներեն լեզուների բաժինը: Դեռ ուսանողական տարիներից աշխատել է թերթի խմբագրությունում, տպագրվելով հիմնականում` որպես թարգմանիչ:
2007թ ուսումը շարունակել է Անգլիայում մեկ այլ գծով, սակայն ստեղծագործական ուղին իր հետ միասին տեղափոխել օտար երկիր:
Ալիս Թաշչյանի որոշ գործերը, ինչպես օրինակ, «Կապույտ», «Մոր պես», «Անվերնագիր» պոեմները, բազում անգամ տպագրվել են հայկական տարբեր ամսագրերում: Բացի իր պոեմներից, որոնց մի մասը ներկայացված է վեբ կայքում, Ալիս Թաշչյանը մի շարք նովելների հեղինակ է: Ալիսի ստեղծագործությունների ժողովածուն լույս կտեսնի շուտով Երևանում:
|