|
Դու` թույնիչ նեկտար, դու` արգելված միրգ...
Բայց երբ կփռվեր գիշերն անտիվ, Թողնեի հեռվում կյանքն իմ այս խավար Ու միանայի քո վառ աշխարհին. Այս խռովահույզ ճամփեքով օտար Հեղեղեի դաշտեր, անտառներ անթիվ, Ջրում հորդանայի, ծովում ծովանայի, Սիրեի անխոհ, անհոգ սիրեի... Ու թեև տարբեր` մեր աշխարհներում Չհիշվեր արցունքն անցյալում ապրող, Մտնեի քեզ մոտ ես լուռ ու թաքուն` Փշրելով անբուժ կարոտս տանջող, Նստեի կողքիդ անշունչ խավարում` Որպես օրերիդ անսպառ ուղեկցորդ... Ու կհեռանար մորմոքը սրտիս` Անդադար խեղդող, անդադար արթուն, Երբ փափուկ ձեռքդ սեղմեի կրծքիս Ու ննջեի, ննջեի... Թող երազ լիներ անգամ, թող, հոգ չէ, Բայց շուտով էն դառն առավոտներին, Որ ամեն անգամ արթնացնում են ինձ, բաժանում քեզնից, Մի լավ բամբասեի ու տարածեի մեր աշխարհներով մեկ, Որ երբ քնած էին գիշերով անփույթ, ես ուր եմ փախել, Ուր եմ սլացել թաքուն ու նորից...
Ճաշակել մեղքի պտուղը կյանքից` Չապրած անցյալիս մահերին ի դեմ: 16/02/2004 Alis Tashchyan Yerevan, Armenia
|