| Կապույտ |
| Written by Alis Tashchyan |
|
Այսօր դու կրկին կապույտ ես հագել, Բոլորին ի տես` քայլում ես, շրջում, Անգամ բնությունն հառել է աչքերն Ու նախանձաբար որոնում է քեզ ամբոխում անգույն. Կարծես` աշխարհն է կապույտով պատվել, Այսօր դու նորից բերել ես գարուն: Ես գորշ հոգնեցնող երանգների մեջ օրերում անդուլ Իմ երկար նիրհից նոր եմ արթնացել, Քանզի չէի տեսել էությունը քո, Ես չգիտեի` ինչպես նկատել երկնային գույնը ջրի պես azul Ու դեգերումից նոր եմ հասկացել` ինչ արժե ապրելն կապույտի ներքո: Եվ գարնան երգերն հեքիաթներ հյուսել, Համբուրում են ինձ երազներում լուրթ, Դու այսօր նորից գարուն ես բերել, Լցվել է հոգիս համբույրով կապույտ:
11.04.2001 Alis Tashchyan Yerevan, Armenia
|