Սև դարձած թերթեր
Written by Alis Tashchyan   

 

Ինչո՞ւ այդ քամուց բախվեցին հանկարծ մեր բարդիները,
Եվ առավոտները, որ ծագում էին ինձ և քեզ համար, ինչո՞
ւ մթնեցին,
Չորացան կքած ու փշրվեցին ծաղկիս թերթերը,
Իմ ապրումներում սև մոխիր դարձան, չգիտեմ` ինչու:
Իսկ անվերադարձ կարճ ու անցողիկ օրերում խռիվ
Անհետ հուշ դարձան, ձյան հետ չքվեցին երազներս լուրթ,
Բախտիս թևերը ծանր բախումից լուռ խոնարհվեցին
Խելագարության մղձավանջի մեջ, չգիտեմ` ինչու:
Եվ սարսափազդու ցավերը միայն ինձ բարևեցին,
Իսկ հոգուս խանձված արեգակները խամրեցին մթում,
Մահու պես դաժան միայնության մեջ մենակ թողեցին,
Արցունքներիս հետ կաթ-կաթ հոսեցին, չգիտես` ինչու:
Երանի նրանց, ում այս խռոված բախտը չհիշի
Ու նրանց, ովքեր կսիրեն մեզ պես անդարձ ու վսեմ,
Ինչպես սիրահար զեփյուռից ճոճվող բարդիներ երկու`
Չար քամիներից հեռու կմնան, չգտիեմ` ինչպես:


17/04/2007
Alis Tashchyan

London, United Kingdom