|
Դու դեռ կարծում ես` ես պարտավո՞ր եմ, Ե՞ս, որ ամեն տեղ քեզ հետ քայլեցի, Երկար քայլեցի ու տեղ չհասա: Եվ ո՞ւր հասնեի, ես` դյուրահավատ... Բայց ինձ հուշեցին, որ պատրանք է սա: Ովքե՞ր ասացին, ախ, անուշադիր, Երբ դու գնացիր, ես մութ դժոխքի բանտերում եղա, Ուզեցի գոռալ ու դեռ անիծել, բայց տեր իմ, մեղա... Լեզուս կարկամեց, Ես շատ վախեցա. Ես սարսափեցի կորցնել ամենն ինչ ես չունեի, ինչ ես չունեցա: Ու հիմա նայիր ինձ` մտամոլոր, Թե քայլում եմ ես, հապա` կաղալով, Թե գիտակցում եմ, բայց փակ են աչքերս. Ես երազող եմ, ես` անճանապարհ, Ես` երախտամոռ, ես` կույր, ես` տկար, Ես ստորությանը գերի եմ հիմի, Ես` աղքատ հիմար: Իմ մեջ չկա էլ ոչինչ մարդկային... Ես դավաճ ան եմ, ես չունեմ ոչինչ, Ես մոռացել եմ ընկերությունը, մոռացել եմ ինձ, Ինձ տանջող աղոտ մտածմունքներս բարդել եմ գլխիս, Որ կողքից ծաղրեն և կամ զարմանան: Ես թերացել եմ, ես թերացել եմ իմ այս պարտությամբ, Ես հիմա ծեր եմ իմ անզորությամբ, Նվաստացել եմ ու թեև ես` թույլ, Բայց հիշսչար եմ. Գուցե այս մեկն էլ մի թույլ նշան է, Բայց դե ո՞ւմ ինչ գործ, ո՞ւմ խելքի բանն է... Հիմա ես` վայրի, հիմա ես` օտար, Ինձնից մի կաթիլ, ես հիմա` խելառ... Անբուժելի եմ. Քո թողած վերքերն տապալել են ինձ, Հանել իմ հունից Ու բաց չեն թողնում, Ես արդեն հյուծված, բայց նրանք կողքից` մի քիչ էլ, մի քիչ... Ախր ես չունեմ, ես չունեմ ոչինչ, Ինձ ո՞ւր եք տանում... Ես` կեղծիքին զոհ, ես չունեմ հոգի, Ես անգամ հոգիս չեմ հիշում արդեն` որտեղ եմ թողել, Ես նույնիսկ հոգիս չեմ հիշում արդեն` ուր եմ մոռացել... Ես մոռացկոտ եմ, ես` անմիտ, ես` չար, Ես չունեմ ոչինչ, ես` լրիվ անճար... Ես իմ անցյալից փախել եմ հիմա և չունեմ գալիք, Ես անցյալ չունեմ, ես` փուչ խաղալիք, Ես` գունատ նկար, ես` մի խեղկատակ, Որ անցյալում կար, իսկ հիմա` գրչակ... Հա, ես մոռացա ամենացավոտը` Ես դեռ վախկոտ եմ, Վախից երբ տեսնես, գլուխս խոնարհ, Ես անամոթ եմ, Ես` բարի ու ստոր, Ինչո՞վ եմ հիմա ես քեզ պարտավոր, Ես չունեմ պարտքեր, Ես չունեմ ոչինչ, Ես ոչինչ չունեմ, Իմ անմիտ քայլերն թալանել են ինձ ու թողել մենակ, Շատ մենակ եմ ես Ու շատ եմ անզոր, Ես վախից ստին ընկերակցեցի և հանցավոր եմ, Երբ դու դեռ կարծում ես` ես պարտավոր եմ, Ես, որ ամեն տեղ քեզ հետ քայլեցի, Գրողը տանի... Իմ մեղքերն հիմա հազարավոր են, Մինչդեռ ես` հպարտ, ես հպարտ էի... Alis Tashchyan 24.04.2005 Yerevan, Armenia
|