Պոեմ # 1
Written by Alis Tashchyan   

 


-Իսկ դու որքա՞
ն ժամանակ է`արդեն տուն չես գնացել...

Շուտով դուրս եկա էս լոնդոնյան գորշ համալսարանից և ուղղվեցի ցած,

Բայց որոշեցի այսօր տուն հասնել ոչ թե Ուայթչեփլ լայն մայրուղիով,
Այլ միանգամից դուրս գալ Երևան.
Քայլեցի ներքև, հետո Կիևյան կամուրջ չհասած`

Դեղատան անկյունից թեքվեցի ձախ.
«Էսօր շատ շոգ ա, մինչև հոկտեմբեր էսպես շոգ կանի,
Էս եղանակին մեզ դրսի չոլից տուն ներս բերելն անհնարին է...

 

Օրբելի փողոց և աշնան ծնունդ, դու, բնավ, տոն ես...

Շուտով ինչ գույնի տերևով ասես ծածկված կլինի,
Որ գանք հավաքենք` գրքերի անգույն էջերի խորքում փռելու համար,
Ես` քո նվիրած, դու` իմ նախընտրած.
Էս վերջին գիրքն էլ, որ առաջարկեցի,

Չեմ ուզում կարդաս զուտ նրա համար, որ ես եմ սիրում,
Ուզում եմ նաև քեզ էլ այն դուր գա...

 

Էսօր տնային աշխատանքներս հոգնեցուցիչ չեն, շուտ կվերջացնեմ,
Ի
՞նչ էր որ էնտեղ` ռուսերեն, հայոց ու մեկ էլ քիմիա,
Առաջին երկուսին վարժ լուծում կտամ, քիմիան չեմ անի,
մի հատ կկարդամ,
Մեկ է չեմ սիրում` կարդամ-չկարդամ,
Հետո էս գամման, որ ամեն անգամ, երբ նվագում եմ, գիտեմ, վստահ եմ, կարծես` որոտներ կայծակեն գլխիդ,
Իսկ ավելի ուշ արդեն կսուզվեմ գրքիս սնուցիչ մղձավանջի մեջ,
Մի լավ տնտղեմ, մի լավ կշտանամ` «Սիրելի Ընկեր» Գի դե Մոպասսան
»...

 

Մեր մուտք չհասած քայլերս ուղղեցի դեպի անկյունի անշուք խանութը

Ու մոտիս փողով, որ նախընտրել էի ընդմիջում չանել,

Գնեցի երկու փոքրիկ կարկանդակ,
Մեկը` իմ սիրած շաքարափոշով, մյուսն` առանց,
Էս կարկանդակներն խժռելուց առաջ վրայի փոշին դու միշտ մաքրում ես, ես նկատել եմ,
Դեռ անցած անգամ հայրդ քեզ վրա կարգին բարկացավ` «Ուտել չգիտե
՞ս»...

 

Խանութից շտապ դուրս եկա ու մկան արագությամբ վազեցի վերև` ութներորդ հարկ,
Ձեր դուռն անցա, մոտեցա մերին
Ու մի ակնթարթում միտքս փոխեցի.
Միգուցե քեզ տամ առանց շաքարափոշու կարկանդակն ու հետո անցնեմ կարդալու հայոց, ապա`ռուսերեն
Ահ, մեկ էլ քիմիա ու նվագելու ձանձրալի գամման...

Դու քնած էիր, երբ ես եկա ձեր տուն,
Մայրդ շուկա էր գնացել,
Ոտքիդ մեկն էլ երևում էր
վերմակի տակից...

-Իսկ դու որքա
՞ն է` տանը չես եղել,
 Շուրջ երեք տարի
՞, սարսափելի է.

 Ես մեկ-մեկ ճամփից միտքս փոխում եմ, քայլերս ուղղում դեպի Օրբելի:

 

Alis Tashchyan

21.09.2007

London, United Kingdom