| Ապրել քեզ հետ |
| Written by Alis Tashchyan |
|
Ես ուզում եմ քեզ հետ ապրել, Խորհրդավոր խոսքերիդ հետ, Ծաղկել, բացված ծաղկունքի մեջ Ծաղկով զարթնել, ապրել քեզ հետ: Ու ամպամած թխպոտ նույնիսկ Երկինքներում ճախրել քեզ հետ, Աշնան մեռած տերևներից Հին կարոտի մի լույս վառել... Ու թող վառվի այն քո սրտում, Ինչպես արթուն հույսերի մեջ Իմ վիրավոր սրտի խորքում էլ չի կարող երբեք մարել: Որ դեռ կարոտ սիրով անհուն Անձայն զսպել խոսքը սրտիս Առավոտվա շաղի ներքո` երազել եմ Քեզ հետ ապրել... ապրել ու ապրելիս Գեղեցկանալ, գեղեցկացնել, Քո հայացքից լուսավորվել, Լոկ մի խոսքով առավոտել, Ու արթնանալ քո համբույրից, Քո համբույրով կրկին ննջել... Ես ուզում եմ քեզ հետ ապրել Մինչև կյանքիդ կաթիլն վերջին, Ու երբ մեռնես, քեզ հետ մեռնել, Անհոգ ու հեզ հանգչել կողքիդ:
12.10.2003 Alis Tashchyan Yerevan, Armenia
|