PHP Error Message

Warning: fsockopen() [function.fsockopen]: unable to connect to 193.0.6.135:43 (Connection timed out) in /home/a9882350/public_html/administrator/components/com_joomlastats/count.classes.php on line 1044


PHP Error Message

Warning: fsockopen() [function.fsockopen]: unable to connect to 200.3.14.10:43 (Connection timed out) in /home/a9882350/public_html/administrator/components/com_joomlastats/count.classes.php on line 1044


PHP Error Message

Warning: fsockopen() [function.fsockopen]: unable to connect to 196.216.2.1:43 (Connection timed out) in /home/a9882350/public_html/administrator/components/com_joomlastats/count.classes.php on line 1044

Անվերնագիր
Written by Alis Tashchyan   

 


Այդ ո՞վ է ասում, որ քո գնալով կյանքը կանգնում է...


Անհեթեթ պատրանք, աշխարհը լայն է,
Եվ այնքան է լայն ու անծայրածիր, որ դեռ ապրում եմ,
Որ խառնվում եմ օրվա ամբոխի թեժ նիստուկացին

Ու սնուցում եմ անցյալի քաղցը նորի մոլությամբ:
Այս անցորդների ոգին ու շունչը ինձ դեռ գերում են,
Ինձ արբեցնում են, և ամեն մի հուշ մոռացության է մատնվում արդեն,
Որքան էլ ընկնեմ` անծանոթ մի ուժ ոգեշնչում է,
Թե սիրտ եմ մաշում գիշերով անքուն,
Առավոտ ծեգին նորից նորովի այն քարացնում եմ,
Ծածկում եմ իմ տան պատերն օր-օրի ամուր ստեղներով,
Թե նախընտրում էի կիրակիները, հիմա սիրում եմ գորշ երկուշաբթին,
Թե լուսանում էի, հիմա մթնել եմ,
Թե մթնել էի, արդեն լուսացա,
Թե մելանխոլիկ էի, դարձա` խոլեռիկ
Թե լափում էի քո նամակները, այժմ տարվում եմ թվաբանությամբ,
Թե առաջ մեկը բաժանում էի հավասար կեսի, հիմա կես դարձած բաժանումներից ձուլում եմ անհատ,
Թե տալիս էի մեկնաբանումներ, խոսում եմ ընդհուպ լակոնիկաբար,
Թե շտկում էի սևը սպիտակի, այժմ վառվռուն բոլոր գույները խառնում եմ իրար
Ու շռայլում եմ գունեղ ժպիտներ,
Էլ հրավերքներ, էլ վազի գործի, էլ կոկետություն,
Այս մանրուքներից սարքում եմ մի տոն ու խելագարության տեսքի եմ հասցնում,
Հոգիս լցվում է կյանքով յուրովի
Ու զգում եմ կրկին` ինձ ինչքան-ինչքան աչքեր են նայում...
Ինձ նայում են դեռ.

Իմ սիրտ, իմ արև, դու այնքան խորունկ նայել գիտեիր...

 

15.02.2003

Alis Tashchyan

Yerevan, Armenia